Բեռնում...
Մոտ երկու ամսից գալու է երկիրը չարքից ազատելու ժամանակը, և մենք միասին ենք տոնելու չարքի դեմ հաղթանակը
20-03-2026 20:54 | Կարծիք

Մոտ երկու ամսից գալու է երկիրը չարքից ազատելու ժամանակը, և մենք միասին ենք տոնելու չարքի դեմ հաղթանակը

Գրիգորի Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ մի ծանր, բայց հուսադրող զրույց ունեցա Էջմիածնի վանահայրերից մեկի հետ։ Հարցրեց, թե արդյոք չեմ վախենում Արցախի դրոշը կրծքիս կրելուց։ Պատասխանեցի, որ այս դրոշը մոռացության մատնելու ջատագովները պետք է վախենան դրոշի տեսքից, պետք է սարսափեն Անկախության հռչակագրի այն տողերից, որոնք Հայ մարտական ոգին պահում են Հայոց պահանջատիրության ուղու վրա։ Հայր Սուրբը, կարծում եմ, դժգոհ չմնաց իմ պատասխանից։

Մենք մտել են պայքարի վերջին փուլ։ Այս փուլում թրքամեծարների կլանն անելու է ամեն հնարավորն ու անհնարը, որպեսզի ոչնչացնի այս երկրի ազգային արժեքների վերջին ամրոցները։ Այդ ամրոցների ավերակների վրայով նա փորձելու է անցկացնել իր տերերի ճանապարհը դեպի մեր Հայրենիքի սիրտը։
Այդ ամրոցների շարքում առանցքային դիրք է զբաղեցնում Արցախը՝ լքված, թալանված, բայց մշտապես ազատման օրվան սպասող։

Վերադարձ լինելու է, քանզի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, նույնիսկ նոր համաշխարհային ջրհեղեղը չի կարող վերացնել։ Ամուր սեղմեք այս դրոշը ձեր ձեռքերում։ Արցախը միայն արցախցունը չէ։ Այն համահայկական մեծագույն արժեք է, ճանապարհ դեպի Հայի Ավետյաց երկիր։ Դեպի Արևմտյան Հայաստան միակ փշոտ արահետն Արցախի միջով է անցնում։

Ամուր սեղմեք ձեր կրծքին այս դրոշը, և մի վախեցեք ոչնչից։ Այդ նրանք են, ամեն անգամ տեսնելիս, սարսափում այս դրոշից, Արցախ անունից, արցախցու պահանջատիրությունից։ Զարմանալի չէ, որ մեզ սպառնում են ազերներով, քանզի «քպ»-ն արդեն հստակ ցույց է տվել էր իսկական դեմքը։ Այդ հապավումը երբեք էլ «պայմանագրի» մասին չէր։ Դա մի հասարակ պարտամուրհակ է՝ «թուրքի բարաթ», որ արդեն ութ տարի փաթաթված է մեր ազգի պարանոցին, և այն Հայը, որ գեթ մեկ զգայարան ունի, զգում է թրքայնացման հոտը, տեսնում է երկրի գլխին կախված մահիկը, լսում է նամազի կլկլոցը։

Մոտ երկու ամսից գալու է երկիրը չարքից ազատելու ժամանակը, և մենք միասին ենք տոնելու չարքի դեմ հաղթանակը»:

Աղբյուր՝ AntiFake.am