Փաստացի ասվում է՝ մեր արդարությունից եկեք հրաժարվենք, որովհետև ուրիշն էլ ի՛ր արդարությունն ունի. Մելիքյանը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայոց Ցեղասպանության տարելիցի առթիվ գերագույն դավաճանի ուղերձը լի է կեղծիքով, մանիպուլյացիայով ու բնականաբար դավաճանությամբ։
Փաստացի ասվում է՝ մեր արդարությունից եկեք հրաժարվենք, որովհետև ուրիշն էլ ի՛ր արդարությունն ունի։
Առաջին, սրանով փորձում է մեր ուղեղը լվանալ ռելյատիվիզմով։ Թե իբր ճիշտն ու սուտը հարաբերական են, ուստի ճիշտ ու սուտ չկա։ Եթե ճիշտ ու սուտ չկա, ուրեմն չկա և բացարձակ արժեք։ Եթե բացարձակ արժեք չկա, ուրեմն անիմաստ է կյանք տալ, նահատակվել բացարձակ արժեքների՝ Հայրենիքի ու Հավատքի համար։
Երկրորդ, հետևելով թուրքական քարոզչությանը՝ ըստ էության մե՛զ է մեղավոր կարգում Ցեղասպանության համար։
Երրորդ, լռության է մատնում 1915 թվի ուղիղ շարունակություն հանդիսացող Արցախի հայաթափումն ու բացահայտ մշակութային եղեռնը։
ՀԳ. Բա ո՞նց էղավ, որ ուրիշն իր «արդարությունից» չի հրաժարվում՝ եթե ճիշտը դա է»:
Աղբյուր՝ AntiFake.am