Այս ճակատագրական օրերին առավել հստակ է դառնում, թե ինչու են Սրբազանին պահում ճաղերի հետևում. Տիգրան Աբրահամյան
ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Բագրատ Սրբազանին էի այցի գնացել։ Այս ճակատագրական օրերին առավել հստակ է դառնում, թե ինչու են Սրբազանին պահում ճաղերի հետևում։
Ավելին՝ նույնիսկ նրա կալանավորման ժամանակը պատահական չէր ընտրվել։
Ու առհասարակ, վստահ եմ, որ ընտրությունների նախապատրաստման ռազմավարությունը կառուցելիս իշխանությունը նախապես ցուցակներ է կազմել՝ կալանավորման ենթակա դեմքերի, ճնշման ենթակա գործարարների, մարզերում հեղինակություն ունեցող անձանց և այլոց։
Բագրատ Սրբազանի կամքն ու վճռականությունը, անզիջում պայքարը նույնիսկ բանտից է իմպուլսներ հաղորդում ընդդիմության հավաքական պայքարին։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։