Փոխանակ մենք իրենց հիշեցնենք երկիրը վարի տալու իրենց փայաբաժնի մասին, գնացել են Մոսկվա ու հոխորտում են. Վահագն Սարոյան
ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլի նախկին խորհրդականն ու Նիկոլի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն է անընդհատ իրեն առաջին պլան բերում, իսկ քաղաքական անհրաժեշտությունն անընդհատ հետ է շպրտում այնտեղ, որտեղ իր նմանները պետք է լինեն:
Արցախը հանձնողի թիմակիցներն ու պաշտպանները տեղ չեն կարող ունենալ քաղաքական օրակարգում, որովհետև Փաշինյանի հետ կիսում են նրա հանցանքների պատասխանատվությունը:
Փոխանակ մենք իրենց հիշեցնենք երկիրը վարի տալու իրենց փայաբաժնի մասին, գնացել են Մոսկվա ու հոխորտում են»:
Աղբյուր՝ AntiFake.am