Բեռնում...
Իրանն ու ԱՄՆ-ն չեն կարողանում համաձայնության գալ պատերազմի լիակատար դադարեցման շուրջ․ Reuters
12-08-2026 19:24 | Լուրեր

Իրանն ու ԱՄՆ-ն չեն կարողանում համաձայնության գալ պատերազմի լիակատար դադարեցման շուրջ․ Reuters

Պարսից ծոցում պատերազմն ամբողջությամբ դադարեցնելու շուրջ Իրանի և ԱՄՆ-ի բանակցություններում լուրջ տարաձայնություններ են պահպանվում։

Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրանական բարձրաստիճան աղբյուրին։ Հաղորդվում է, որ ոչ մի առաջընթաց չի գրանցվել հունիսին ձեռք բերված միջանկյալ համաձայնագրի վերականգնման կամ դրա իրականացման կոնկրետ ժամկետների որոշման հարցում։

Աղբյուրը մանրամասնում է, որ այս հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են կողմերի միջև՝ միջնորդների մասնակցությամբ.

«Քննարկվող հարցերից մեկն ԱՄՆ-ի վերադարձն է միջանկյալ համաձայնագրին և պարտավորությունների կատարման վերջնաժամկետի սահմանումը: Այս հարցում առաջընթաց չկա»: