Իրանը պատժամիջոցների մեղմացում չի ստանա Հորմուզի նեղուցի բացման դիմաց. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը չի ստանա պատժամիջոցների մեղմացում՝ Հորմուզի նեղուցի բացման դիմաց։
Նման հարցով նրան է դիմել դեմոկրատ սենատոր Քրիս Մըրֆին՝ հստակեցնելով, թե ինչ խթաններ է Վաշինգտոնը պատրաստ առաջարկել Թեհրանին՝ հնարավոր համաձայնագրի դիմաց։
Ռուբիոն նշել է, որ պատժամիջոցների ցանկացած մեղմացում հնարավոր է միայն միջուկային ծրագրի և հարստացված ուրանի հարցերում լուրջ զիջումներից հետո։
«Արդյո՞ք նրանք կստանան պատժամիջոցների մեղմացում միայն նեղուցի բացման համար»,- հարցրել է Մըրֆին։
«Ո՛չ, դա չի քննարկվել։ Դա չի առաջարկվել»,— պատասխանել է Ռուբիոն։