Բեռնում...
Իրանը թշնամանք չի տածում տարածաշրջանի երկրների դեմ․ ԱԳՆ խոսնակ
02-11-2026 19:51 | Լուրեր

Իրանը թշնամանք չի տածում տարածաշրջանի երկրների դեմ․ ԱԳՆ խոսնակ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը թշնամանք չի տածում տարածաշրջանային երկրների նկատմամբ և պատրաստ է համագործակցության՝ հանուն կայուն անվտանգության հաստատման։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։Այդուհանդերձ, նա ընդգծել է, որ «Իրանը չի կարող լռել, երբ որոշ տարածաշրջանային պետությունների տարածքն օգտագործվում է իր ազգային ինքնիշխանությունը խախտելու կամ իր ժողովրդի անվտանգությունը սպառնալու համար»։

Խոսնակը նաև նշել է, որ Պարսից ծոցի որոշ հարևան երկրներ «չափազանց մեծ հույսեր են կապում ԱՄՆ-ի ռազմական ներկայության հետ և վստահում են նրան, իսկ որոշ դեպքերում՝ նաև ակտիվորեն համագործակցում են նրա հետ»։«Վստահության կառուցումը երկկողմանի գործընթաց է, և Իրանի ողջամիտ ակնկալիքն այն է, որ տարածաշրջանային երկրները չպետք է թույլ տան, որ իրենց տարածքը կամ կառույցները շահագործվեն խոշոր հարևանի դեմ»,- ընդգծել է Բաղային։

Անդրադառնալով Հորմուզի նեղուցին` նա նշել է, որ նեղուցը չի կարող բացվել, քանի դեռ Իրանի դեմ շրջափակումը շարունակվում է։

«Հորմուզի նեղուցը չի կարող վերաբացվել, քանի դեռ շրջափակումը չի վերացվել և Իրանի պահանջները չեն կատարվել», – հայտարարել է Բաղային՝ հավելելով, որ միայն այդ դեպքում կողմերը կարող են քննարկել դիվանագիտական ​​գործընթացի շարունակությունը։

Բաղային նշել է, որ դիվանագիտական ​​գործընթացը դեռևս ընթացքի մեջ է, և որ բանակցությունները հիմնված են Իրանի յոթ փուլից բաղկացած առաջարկի վրա։

Աղբյուր՝ AntiFake.am