Բեռնում...
Իրանական աղբյուրները հաղորդում են Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարձակման նոր ալիքի մասին
28-02-2026 14:50 | Կարծիք

Իրանական աղբյուրները հաղորդում են Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարձակման նոր ալիքի մասին

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․ «Իրանական աղբյուրները հաղորդում են Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարձակման նոր ալիքի մասին։

Պարսից ծոցի տարածաշրջանում, բացի Օմանից, մնացյալ բոլոր պետությունների տարածքում ամերիկյան ենթակառուցվածքներն արդեն իսկ թիրախավորվել են։

Ամփոփելով այս պահի դրությամբ առկա տեղեկատվությունը, պարզ է, որ Իրանը դիմացել է հարվածի առաջին ալիքներին և կարողացել պատասխան հարվածներ հասցնել։

Մերձավոր Արևելքի ողջ տարածքն այժմ, ցավալիորեն, պատերազմի փաստացիորեն մեկ գոտի է, ինչը հղի է ծանրագույն հետևանքներով անխտիր բոլոր տարածաշրջանային երկրների համար»։

Աղբյուր՝ AntiFake.am