Իշխանության յուրացումն ամբողջացնելու նպատակով ՏԻՄ համակարգը «մաքրում» են չեզոք և ընդդիմադիր դեմքերից. Տիգրան Աբրահամյան
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Գործող կառավարիչը իշխանության յուրացումն ամբողջացնելու նպատակով փորձում է ՏԻՄ համակարգը «մաքրել» չեզոք, ընդդիմադիր դեմքերից և այդ նպատակով աննախադեպ ապօրինությունների է գնում:
Իրավապահների այսօրվա «ռեյդերը» ոչ իշխանական թեկնածուների շտաբներում և տներում, այդ թվում՝ ՀՀԿ Մարտունու շրջանային կազմակերպության ղեկավարի ու նրա թիմակիցների շրջանում, տեղերում քվեարկությունից առաջ վախի մթնոլորտի կտրուկ բարձրացման նպատակ ունեն:
Իշխանության ուղերձը շատ պարզ է․ որտեղ դնում են որևէ ՔՊ-ականի թեկնածությունը, զուգահեռ «մաքրում» են դաշտը, որպեսզի իրենց թեկնածուի ՆՇԱՆԱԿՈՒՄԸ դառնա անխուսափելի»:
Աղբյուր՝ AntiFake.am