Բեռնում...
Իսրայելը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Իրանին ինքնուրույն հարված հասցնելու հնարավորության մասին
09-02-2026 16:18 | Լուրեր

Իսրայելը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Իրանին ինքնուրույն հարված հասցնելու հնարավորության մասին

Իսրայելն ԱՄՆ-ին զգուշացրել է, որ կարող է ինքնուրույն հարվածել Իրանին, եթե Թեհրանը հատի բալիստիկ հրթիռների վերաբերյալ կարմիր գիծը, հաղորդում է Jerusalem Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականը նշել է, որ Իսրայելի պաշտպանության նախարարության պաշտոնյաները վերջերս իրենց ամերիկացի գործընկերներին ասել են, որ Իրանի բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագիրը սպառնալիք է Իսրայելի գոյության համար։