Բեռնում...
ԿԱՐԵՎՈՐ. Պահանջվու’մ է հայկական կողմի արձագանք. Արմեն Աշոտյան
09-11-2026 23:14 | Կարծիք

ԿԱՐԵՎՈՐ. Պահանջվու’մ է հայկական կողմի արձագանք. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է. «Պահանջվու’մ է հայկական կողմի արձագանք։

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևը կրկին կոպտորեն խախտել է միջազգային պաշտոնյայի իր մանդատը։

ՍԾՏՀ ԽՎ ղեկավարության անունից պաշտոնական շնորհավորական ուղերձներ հղելով Ադրբեջանի ղեկավարությանը նոյեմբերի 8-ի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայի օրվա կապակցությամբ, և ամբողջ կազմակերպության անունից բացահայտ քաղաքական հայտարարություններ անելով՝ նա վարկաբեկում է տարածաշրջանային տնտեսական համագործակցության բուն սկզբունքը։

ՍԾՏՀ ԽՎ-ն միջխորհրդարանական կառույց է, որը կոչված է զարգացնելու տնտեսական երկխոսությունն ու բարիդրացիությունը Սևծովյան տարածաշրջանում, այլ ոչ թե սպասարկելու մեկ երկրի քարոզչական շահերը՝ ի վնաս մեկ այլ հիմնադիր պետության՝ Հայաստանի Հանրապետության։

Անհապաղ հարկ է բարձրացնել այս հարցը պաշտոնական մակարդակով՝ ՍԾՏՀ ԽՎ մշտական մարմիննեևում և վեհաժողովի լիագումար նիստում՝ պահանջելով ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևի հրաժարականը։

Իրավական հիմնավորումները հստակ են և արձանագրված են կազմակերպության հիմնադիր փաստաթղթերում.

1. Միջազգային ծառայողի անաչառության սկզբունքի խախտում
2. Տեխնիկական և գործադիր լիազորությունների գերազանցում.
3. Կազմակերպության նպատակների և սկզբունքների խաթարում։
Տարածաշրջանային տնտեսական հարթակը ադրբեջանական քարոզչության խոսափողի վերածելը հերթական արտաքին քաղաքական պարտությունն է և Հայաստանի իրական սուբյեկտայնության հերթական կորուստ։

Հրավիրում եմ ընդդիմադիր պատգամավորների ուշադրությունը»: