Բեռնում...
Կճոյանը բողոքի նոտա հղել Նիկոլին. «Սենց չեղավ, ախր». «Իրավունք»
20-02-2026 09:30 | Մամուլի տեսություն

Կճոյանը բողոքի նոտա հղել Նիկոլին. «Սենց չեղավ, ախր». «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Հայոց» տիրադավներին, պարզվում է, մի այլ կարգի հունից հանել է սրբազանների խափանման միջոցի փոփոխման փաստը։ Ասում են՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն անձամբ է բողոքի նոտա հղել Փաշինյան Նիկոլին:

«Ես դնեմ սաղ սքեմավորներին ասեմ, որ դրանք մենակ ճաղերի հետեւից կարան խոսեն, իսկ իրավապահները «պագալովնի» դրանց տուն ուղարկե՞ն, սենց չեղավ ախր»,-լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ մոտավորապես այսպիսի ոճով դժգոհել է տիրադավների վոժդը։