Բեռնում...
ՔՊ-ական մարզպետներն անցել են ընտրակաշառք բաժանելու գործին. «Հրապարակ»
04-06-2026 11:18 | Մամուլի տեսություն

ՔՊ-ական մարզպետներն անցել են ընտրակաշառք բաժանելու գործին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մինչ իշխանություններն իրավապահների ձեռամբ ընդդիմադիրների մասին 24/7 ռեժիմով ընտրակաշառքի վերաբերյալ հնարովի ձայնագրություններ են տարածում, մենք ահազանգեր ենք ստանում, որ ՔՊ-ական մարզպետները սոցիալական ծրագրերի անվան տակ անցել են ընտրողներին տոտալ ընտրակաշառք բաժանելու գործին։

Ավելին, տեղեկություններ ենք ստացել, որ Սյունիքի նախկին փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, օրինակ, մի անծայրածիր ցանկ է կազմել: Մեկի վիրահատության հարցն է լուծում, մյուսի՝ կրթաթոշակի, երրորդի՝ սոցիալական կարիքների, բազում մարդկանց է աշխատանքի տեղավորում։

Առհասարակ, ՔՊ-ն այս օրերին դարձել է աշխատանքի տեղավորման գործակալություն և այդ ճանապարհով է փորձում քաղաքացիների քվեները ստանալ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։