Լեհաստանը կսկսի մոտ հազար կիլոմետր հեռահարությամբ հրթիռների փորձարկումները
Լեհաստանն առաջիկա օրերին կսկսի մոտ 1000 կիլոմետր հեռահարությամբ հրթիռների փորձարկումները, Նովա Դեմբա մարզադաշտում (պոլիգոնում) հայտնել է երկրի պաշտպանության փոխնախարար Ցեզարի Թոմչիկը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Առաջիկա օրերին Լեհաստանում կանցկացվեն հատուկ ռազմական փորձարկումներ, որոնք ուղղված են մեծ հեռավորությունների վրա՝ մինչև 1000 կմ, հրթիռների գործողությունների մշակմանը։ Ողջ Լեհաստանի բնակիչներն առաջիկա օրերին այս մասին հատուկ ծանուցումներ են ստանալու»,-հայտնել է Թոմչիկը։
Ներկայումս Լեհաստանն ունի միայն արտասահմանյան արտադրության հրթիռներ, որոնք ունակ են խոցել թիրախները նման մեծ հեռավորությունների վրա։ Դրանք հիմնականում բազմանպատակ կործանիչների համար նախատեսված ավիացիոն ռազմամթերքներ են։
Աղբյուր՝ AntiFake.am