Բեռնում...
Լևոն Արոնյանը կարող է 2-րդ անգամ նվաճել Ամերիկայի գավաթը
10-03-2026 18:58 | Լուրեր

Լևոն Արոնյանը կարող է 2-րդ անգամ նվաճել Ամերիկայի գավաթը

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը կխաղա Ամերիկայի Միացյալ Նահանգների գավաթի 2026 թվականի եզրափակիչում։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Այսպես կոչված ընտրական եզրափակիչում Արոնյանը 2,5:1,5 հաշվով հաղթել է աշխարհի շախմատային թագի նախկին հավակնորդ Ֆաբիանո Կարուանային։ Գլխավոր եզրափակիչում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Ուեսլի Սոն, որը կիսաեզրափակիչում հաղթել էր մեկ այլ հայ գրոսմայստեր Սեմուել Սևյանին։

Լևոն Արոնյանը տարվա ընթացքում վաստակած մրցանակային գումարով լավագույն եռյակում է
Արոնյանի և Սոյի միջև գլխավոր եզրափակիչի առաջին պարտիան կկայանա մարտի 10-ին։

Նշենք, որ 2024 թվականին Լևոն Արոնյանը դարձել էր ԱՄՆ գավաթի հաղթող։ Այդ ժամանակ նա եզրափակիչում հաղթել էր հենց Ուեսլի Սոյին։

Աղբյուր՝ AntiFake.am