Բեռնում...
Բժշկությունը չի կարող ծառայել քաղաքական շահերին. Անահիտ Ավանեսյան, ուր է ձեր արագ արձագանքը. Անուշ Պողոսյանը՝ Նարեկ Սամսոնյանի ինքնազգացողության վատացման դեպքի մասին
18-01-2026 23:51 | Կարծիք

Բժշկությունը չի կարող ծառայել քաղաքական շահերին. Անահիտ Ավանեսյան, ուր է ձեր արագ արձագանքը. Անուշ Պողոսյանը՝ Նարեկ Սամսոնյանի ինքնազգացողության վատացման դեպքի մասին

Անուշ Պողոսյանը գրել է. «Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը արդեն 10 օր է գտնվում հացադուլի մեջ, իսկ այսօր նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է և նա տեղափոխվել է հիվանդանոց։ Խոսքը մարդու կյանքի անմիջական վտանգի մասին է։

Անահիտ Ավանեսյան, դուք գլխավոր խորհրդատուներ ունեք, բուժ վարչություն ունեք, ուր է ձեր արագ արձագանքը։ Դուք միայն ՔՊ-ի առողջապահության նախարարն եք՞, թե նաև քաղաքացիների կյանքի և առողջության պաշտպանը։ Սա վաղուց քաղաքական չէ․ սա մարդասիրական, բժշկական և իրավական պատասխանատվության հարց է։ Պետությունը պարտավոր է ապահովել կալանավորված անձի կյանքի և առողջության իրավունքը։

Բժշկությունը չի կարող ծառայել քաղաքական շահերին։

Առողջություն և ազատություն՝ Նարեկ Սամսոնյանին։
Ազատություն՝ բոլոր քաղբանտարկյալներին»: