Մոսկվան Թեհրանին հումանիտար օգնության նոր խմբաքանակ կտրամադրի․ Լավրովն ու Արաղչին հեռախոսազրույց են անցկացրել
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։
Այս մասին նշված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում շարունակվող լուրջ ռազմական և քաղաքական ճգնաժամը։
ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ նախարարները մտքեր են փոխանակել հակամարտությունը միջազգային իրավունքի հիման վրա քաղաքական և դիվանագիտական կարգավորման վերաուղղորդման հեռանկարների շուրջ՝ հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Իրանի և նրա հարևանների՝ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամների օրինական շահերը։
Հաղորդվում է, որ Սերգեյ Լավրովը նաև իր իրանցի գործընկերոջը տեղեկացրել է Իսլամական Հանրապետությանը ռուսական մարդասիրական օգնության նոր խմբաքանակի մատակարարման մասին։
Կայացած հեռախոսազրույցի մասին հայտնել են նաև իրանական լրատվամիջոցները՝ մանրամասնելով, որ զրույցի առանցքային թեման է եղել Հորմուզի նեղուցով նավարկության թեման։
Աղբյուր՝ AntiFake.am