Բեռնում...
Պարոն Ռոբերտ Քոչարյան, Նիկոլն իրականում Ձեր իրավահաջորդն է. Աշոտյան
30-05-2026 01:11 | Կարծիք

Պարոն Ռոբերտ Քոչարյան, Նիկոլն իրականում Ձեր իրավահաջորդն է. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պարոն Ռոբերտ Քոչարյան,

Քանի որ Դուք այդպես էլ չեք հանգստանում ( Հ1-ի հարցազրույցը վկա), իմացեք, որ Նիկոլն իրականում Ձեր իրավահաջորդն է։

Ինչու՞ ( խաղարկային էմոցիայի տակ կզարմանան Ձեր աջակիցները):

Շատ պարզ:

Ձեր նման ապոլիտիկ անձն է 1998-ից սկսել ապականել Հայաստանի քաղաքական դաշտը:

Ձեր նման անձակենտրոն մարդուց է սկսվել Հայաստանի քաղաքական կյանքի կազմաքանդումը։

Դուք եք հակահամակարգային քաղաքականության կնքահայրը մեր երկրում։

Ու այո, իմ կարծիքով, մենք էլ ենք մեղավոր Ձեր սխալների մեջ:

Որ օգնել ենք Ձեզ։ Որ աջակցել ենք։ Որ սեփական շահը ստորադասել ենք։ Որ Ձեր նմանին դարձրել ենք նախագահ։

Դուք չարի կրողն եք, ու չարի վերջը միայն Ձեզանով դնել չեք կարող։

Դուք անցյալի ուրվական եք, որ կոմունիզմի ուրվականի նման ՝ ապագա չունի։

Աստված առաջ, անցեք խորհրդարան, միասնական ուժերով Նիկոլի վերջը վերջապես տվեք, եւ հետո գնացեք նաեւ Դուք (վաղուց էր պետք)։

Չաո, միստեր սեկոնդ Պռեզիդենտ»:

Աղբյուր՝ AntiFake.am