Պարոն Ռուբիո,«ավելի անկախ ապագա»-ն ո՞րն է, թուրքական վիլայելացումը…
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պարոն Ռուբիո,«ավելի անկախ ապագա»-ն ո՞րն է, թուրքական վիլայելացումը…
ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն ասում է՝ «վարչապետը, հայաստանյան ողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, ավելի անկախ ապագա ՀՀ-ի համար, ու մենք ուրախ ենք մեր աջակցությունը հայտնելու այս խիզախությանը»:
Պարոն Ռուբիո,էդ ո՞րն է ավելի անկախ ապագան։
Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը՞…
Արցախում էթնիկ զտումը չքննադատելը…
ՀՀ Անկախության հռչակագիրը մերժելը՞։
ՀՀ 240 քառ.կմ տարածքի օկուպացիա՞ն։
Արարատի խորհրդից հրաժարվելը՞։
Էրդողանի գիրքը կրծքին սեղմելը՞։
Գորիս -Կապան ճանապարհի 21 կմ ադրբեջանցիներին զիջելը՞։
Թե՞ դեպի թուրքական վիլայեթացման գնալը»:
Աղբյուր՝ AntiFake.am