Բեռնում...
Նարեկը օրենք չի խախտել, հանցագործություն չի գործել․ պարզապես իշխանությունը որոշել է, որ տվյալ պահին նրան պետք է նստեցնի
10-02-2026 14:08 | Կարծիք

Նարեկը օրենք չի խախտել, հանցագործություն չի գործել․ պարզապես իշխանությունը որոշել է, որ տվյալ պահին նրան պետք է նստեցնի

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նարեկ Սամսոնյանը հացադուլից հետո ավարտեց վերականգնման փուլը, ինչից անմիջապես հետո այսօր բարեհաջող վիրահատվեց։

Առաջիկայում նրա գործով վերաքննիչ դատարանի նիստ կա, որից հետո հուսով եմ՝ նրա խափանման միջոցը կփոխվի։

Հարցը ոչ թե նրա առողջական վիճակն է, հացադուլը կամ ընտանիքում անչափահաս երեխաները, այլ այն, որ Նարեկը օրենք չի խախտել, հանցագործություն չի գործել․ պարզապես իշխանությունը որոշել է, որ տվյալ պահին նրան պետք է նստեցնի, ու այդպես էլ վարվել է։

Ազատությո՛ւն Նարեկին և բոլոր քաղբանտարկյալներին»։

Աղբյուր՝ AntiFake.am