Բեռնում...
Նարեկի կյանքին սպառնում է լրջագույն վտանգ, նրա մոտ արագորեն սպառում է Vitamin B1-ի (թիամինի) ներքին պաշարները․ Թաիրյան
20-01-2026 13:02 | Կարծիք

Նարեկի կյանքին սպառնում է լրջագույն վտանգ, նրա մոտ արագորեն սպառում է Vitamin B1-ի (թիամինի) ներքին պաշարները․ Թաիրյան

Դոկտոր Եկատերինա (Քեյթ) Թաիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ ահազանգում է․ «Նարեկ Սամսոնյանը արագորեն սպառում է Vitamin B1-ի (թիամինի) ներքին պաշարները

Այսօր, հունվարի 20-ը, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի 12-րդ օրն է: Նարեկը մոտենում է կրիտիկական այն սահմանին, որից այն կողմ օրգանիզմը սկսում է սպաառել իր վերջին պաշարները` քայքայելով հյուսվածքային սպիտակուցները:

Նարեկի մոտ այս պահին B1 վիտամինի (թիամին) կտրուկ անկում կա: Ի դեպ`
մեր օրգանիզմն այս վիտամինը չի սինթեզում,
ներքին պաշարներ չունի,
այն օրգանիզմ է ներմուծվում սննդի միջոցով և,
չի կուտակվում օրգանիզմում:

Այս վիտամինի պակասն առաջացնում է նյարդաբանական լուրջ խնդիրներ (ուղեղի, նյարդային համակարգի) և սրտի աշխատանքի խանգարումներ:

Հացադուլում գտնվող շատ անձինք, շարունակելով հրաժարվել սննդից, այնուամենայնիվ համաձայնում են ընդունել վիտամինային լուծույթ, որը կպարունակի թիամին:

Պետք է խնդրել Նարեկին տեսակցող բժշկին, որ նա հորդորի Նարեկին հացադուլը շարունակելու պարագայում անգամ` չհրաժարվել վիտամին B1-ի հավելումից, քանզի այս վիտամինի բացակայությունը կհանգեցնի անշրջելի հետևանքների նյարդային և մկանային համակարգի համար: Ցանկալի է նաև այլ վիտամինային հավելումներ` լուծույթի տեսքով:

Նարեկը դիմել է ապօրինությունների դեմ պայքարի ամենածայրահեղ միջոցին:

Նարեկի կյանքին սպառնում է լրջագույն վտանգ: Քաղաքական լծակների տիրապետող գործիչները (թե իշխանության, թե ընդիմության) կրում են պատասխանատվություն Նարեկի վատթարացող առողջության համար:
#ազատություն Նարեկին և բոլոր քաղբանտարկյալներին »։