Նեթանյահու․ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում
Իսրայելը շարունակելու է Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների ոչնչացման գործողությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեսաուղերձում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Մենք ևս մեկ հսկայական հաղթանակ ենք տարել «Հեզբոլլահի» նկատմամբ։ Մենք ոչնչացրել ենք նրա խոշոր ահաբեկչական հենակետը Բոֆորի և Ալի ալ-Թահերի բարձունքներում»,- ասել է Նեթանյահուն։
Նրա խոսքով՝ Իսրայելի քաղաքականությունը Լիբանանի հարցում չի փոխվել։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։