Բեռնում...
Նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ․ Արտակ Զաքարյան
02-08-2026 12:50 | Լուրեր

Նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ:

Ամեն բան պետք է անել, մեր երկրին վերահաս փորձությունների, ու մարտահրավերների հաղթահարման համար:

Խորհրդարանական ընդդիմությանը մաղթում եմ առողջ միտք, Հայաստանի ու հայ ժողովրդի կենսական շահերի հստակ գիտակցում, մեր քաղաքացիների բազում հոգսերի ու խնդիրների նկատմամբ հետևողական աշխատանք, քաղաքական պայքարի անկոտրուն ոգի, սկզբունքայնություն, միասնականություն և իշխանափոխության հասնելու քաղաքական կամք:

Հ.Գ.

Վստահ չեմ, որ 9-րդ գումարման խորհրդարանը կգործի իր սահմանադրական ողջ ժամկետով: Հակված եմ կարծելու, որ այն կունենա 6-րդ գումարման ԱԺ գործունեության նման հակիրճ ու բազմազան պատմություն»:

Աղբյուր՝ AntiFake.am