Նիկոլը վախենում է համազգային կոնսոլիդացիայի ու բոլոր հարթակներում անում է ամեն բան, որ ազդի դրա խափանման վրա. Սաղաթելյան
«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՔՊ-ական ֆեյքերը ողջ ռեսուրսով լծվել են գործի: Բոլոր լրատվականների տակ իրենց անբարոյական մեկնաբանություններով փորձում են պատրանք ստեղծել, թե իբր «ժողովուրդը» կողմ ա Նիկոլի գործողություններին, ծաղրում են Վեհափառին ու Արքեպսկոպոսներին: Որ մեկի էջը մտնում ես՝ բացահայտ ֆեյք:
Սա արվում է մի պարզ նպատակով. նեյտրալ, պասիվ մասսաների մոտ (իսկ դրանք՝ մեծամասնություն են ցավոք) ստեղծել տպավորություն, որ ամեն ինչ «ժողովրդի կամքով ա» ու խուսափել էդ մարդկանց ակտիվացումից էս կրիտիկական փուլում (կլինի փողոց, թե այլ գործողություններ)
Կոչ եմ անում ընկերներիս սովորականից ՇԱՏ ավելի ակտիվ լրատվականների մեկնաբանություններում արտահայտել մեր արդարացի վերաբերմունքը Նիկոլին ու իր գործողություններին ու պատռել ֆեյքերի դեմքերը:
Նիկոլը վախենում է համազգային կոնսոլիդացիայի ու բոլոր հարթակներում անում ա ամեն բան, որ ազդի դրա խափանման վրա:
Օնլայն հարթակը ևս կարևորագույն տեղեկատվական ճակատ ա: Եկեք միասին գրողի ծոցն ուղարկենք էդ ֆեյքերին ու իրենց քշողներին»:
Աղբյուր՝ AntiFake.am