Բեռնում...
Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է. «Հրապարակ»
07-10-2026 11:36 | Մամուլի տեսություն

Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ՏԻՄ ընտրությունների քաղաքապետի թեկնածուներին է անձամբ ընտրում եւ մասնակցում ավագանու ցուցակների ձեւավորմանը, այլեւ որոշել է հատ-հատ ստուգել թեկնածուների վարկանիշները։

Տեղեկություն կա, որ քարոզարշավի վերջին նա որոշել է այցելել խնդրահարույց համայնքներ, որպեսզի քաղաքացիների հետ շփումների միջոցով անձամբ հասկանա՝ իրենց թեկնածուն ընդունելի՞ է, թե՞ ոչ։

Ասում են՝ այս լուրերից շատ անհանգիստ են հատկապես մարզպետները եւ տվյալ մարզի-համայնքի ՔՊ-ական պատասխանատուները, որոնք թեկնածուների առաջադրման «քավորներն» են, երաշխավորները, եւ եթե ինչ-որ բան այնպես չլինի, կուժն ու կուլան իրենց գլխին են ջարդվելու։