Նիկոլ Փաշինյանի գաղտնի գործակալները՝ Արթուր Համբարձումյան
Նիկոլ Փաշինյանի ռեժիմի գոյության այս ութ տարիների ընթացքում, մեր երկրի ներքաղաքական կյանքին երբեք խորթ չի եղել կեղծ ընդդիմադիրների առկայությունը: Այսօր կան բազմաթիվ գործիչներ, կամ ուժեր, ովքեր որ առերևույթ դեմ են դուրս եկել գործող ռեժիմին, սակայն իրականում թիրախավորել են իրական ընդդիմադիր դաշտում գտնվող քաղաքական ուժերին կամ անհատներին: Մերկապարանոց չթվալու համար նշենք, որ այդպիսի ուժերի կամ անհատների գործողությունների շրջանակներում հատկապես ցցուն է այն փաստը, որ այդ մարդիկ, ուժերը այս ողջ տարիների ընթացքում հանդես գալով իբրև թե ընդդիմադիր դիրքերից, իրենց «քաղաքական կրակահերթը» ամբողջությամբ ուղղել և ուղղում են, ոչ թե Նիկոլ Փաշինյանի այլ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կամ ՀՀԿ ուղղությամբ, այդպիսով ուղղակի ծառայություն մատուցելով փաշինյանական ռեժիմին: Վերոգրյալ գործելաոճի և վստահաբար Փաշինյանի ռեժիմին ծառայություն մատուցող առաջամարտիկներից է Արթուր Համբարձումյանը: Իսկ ով է՞ նա: Այս անձնավորությունը հանդիսանում է ՔՊ համահիմնադիրներից: Ավելին՝ Համբարձումյանը 2017-ի խորհրդարանական ընտրություններին Շիրակի մարզում ՔՊ ռեյտինգային թեկնածուն էր: Հետագայում որոշակի խնդիրների պատճառով Համբարձումյանը հեռացվել է ՔՊ շարքերից, սակայն ինչպես ասում են «бывших не бывает» , և Արթուր Համբարձումյանը, ինչպես ՔՊ-ից հեռացած կամ հեռացված բազմաթիվ մարդիկ շարունակում է ծառայություններ մատուցել Փաշինյանի ռեժիմին: Ինչ է՞ անում Արթուր Համբարձումյանը: Վերջինս տարիներ շարունակ հանդես գալով իբրև թե ընդդիմադիր դիրքերից՝ մեղադրել է Երրորդ նախագահին և ՀՀԿ-ին Նիկոլի հետ համագործակցության մեջ: Ընդամենը վերջերս Համբարձումյանը հայտարարել էր, որ 2018-ի մայիսի 9-ին Ասկերանում Փաշինյանը Արցախյան էլիտայի ներկայացուցիչներին հայտարարել էր, որ «հողերը պետք է հանձնել»: Համբարձումյանը այնուհետև նշում է՝ թե իբր Երրորդ նախագահն է պատրաստել Նիկոլին: Համբարձումյանը մեղադրում է Երրորդ նախագահին և ՀՀԿ-ին 2018-ին իբրև թե «իշխանությունը տալու» մեջ՝ շեշտելով այն փաստը, որ նախկին ՀՀԿ-ականներից որոշ մարդիկ քվեարկել էին Փաշինյանի վարչապետ դառնալու օգտին՝ բնականաբար «մոռանալով» այն իրավիճակը, որը առկա էր երկրում: Համբարձումյանը «մոռացել է» այն ատելության քարոզը, որը կար այդ օրերին: «Մոռացել է » որ հարթակից ՀՀԿ-ականների հեռախոսահամարներն էին հնչեցվում և վերջիններս ուղղակի ատելության քարոզի, հոգեբանական տեռորի և ֆիզիկական անվտանգության սպառնալիքի մեջ էին: «Մոռացել է» ատելությունից կուրացած ամբոխի կողմից Աշոտյանի «հողարկավորությունը» Հանրապետության հրապարակում, կամ սև ժապավենների առկայությունը ՀՀԿ-ականների բակերում: Եվ իհարկե Համբարձումյանը «մոռացել է» այն աղետալի շանտաժը Փաշինյանի կողմից, որը հնչեցվել էր այդ օրերին «Կամ ես կլինեմ վարչապետ կամ Հայաստանը վարչապետ չի ունենա», որով ըստ էության Նիկոլը շանտաժ անելով գործող իշխանություններին՝ ուղղակի սպառնում էր Հայաստանը տանել քաղաքացիական բախման և երկիրը քաոսի վերածել, որի բնականաբար օգտվելու էր Ադրբեջանը: Հիշեցման կարգով նշենք, որ այդ օրերին ՀՀ ՊՆ-ն տեսագրություն էր տարածել՝ ինչպես են ադրբեջանցիները շփման գծով նախապատրաստություններ տեսնում: Բնականաբար Արթուր Համբարձումյանը չի հիշի այդ փաստերը, որովհետև ինքը եղել է այդ ամենի ճարտարապետ քաղաքական ուժի հիմնադիրներից ևա յադ ամենը իրականացնողներից մեկը: Նիկոլի հետ ճանապարհ անցած Համբարձումյանը «համագործակցության» մեջ է մեղադրում մի ուժի, ով 2018-ից ի վեր հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից, ում ղեկավարի նկատմամբ բազմաթիվ քրեական գործեր են կարվել այս տարիների ընթացքում, ում փոխնախագահը արդեն 700 օրից ավել անազատության մեջ է գտնվում, և ում հարյուրավոր անդամներ ձերբակալվել, բռնությունների են ենթարկվել վերջին տարիների քաղաքական շարժումների ժամանակ: Փաստենք, որ Արթուր Համբարձումյանը լինելով ՔՊ համահիմնադիրը, այսինքն մարդ ով ինքն է Նիկոլի հետ ձեռք-ձեռքի տված եղել Հայաստանի երրորդ Հանրապետությունը այս աղետին հասցրած քաղաքական ուժի ստեղծողներից մեկը՝ փոխանակ դրսևորի բարոյականության նշույլներ և լռի՝ ինքն է մեղադրում այլոց այսպես ասած Նիկոլին բերելու մեջ: Իրականում գործ ունենք, բավականին հետաքրքիր մի իրավիճակի հետ: Համբարձումյանն իր գրառման մեջ նշելով, որ Ասկերանում Նիկոլը հայտարարել էր, որ հողերը պետք է հանձնել և իբր Երրորդ նախագահն է պատրաստել Նիկոլին՝ շեշտելով որոշ նախկին ՀՀԿ-ականների նրա օգտին քվեարկելու փաստը՝ Համբարձումյանը ըստ էության փորձ է անում «մաքրազերծել» Նիկոլին՝ մատուցելով նրան «զոհի» կերպարանքով, ստեղծելով տպավորություն, որ վերջինս որևէ բանի հետ առնչություն չի ունեցել և որ 2018- իշխանազավթումը, ինչպես նաև Արցախյան աղետը դա իբրև թե այլոց ձեռքի գործ էր: Փաշինյանական ռեժիմի տիպիկ, քարոզչական օրակարգ, հատկապես եթե հաշվի առնենք, այն որ ռեժիմը տարիներ շարունակ իր տարբեր քարոզչական խողովակներով գեներացնում էր, որ Փաշինյանը որևէ բանի հետ առնչություն չունի , ժողովրդական լեզվով ասած «Իշխանությունը խեղճ հարիֆի ջեբը գցեցին» քարոզչական թեզը, որով 2018-ի իրադարձությունները, ինչպես աև Արցախի հանձնումը, փորձ էր արվում գցել այլոց գրպանը, նշելով, որ մեկ 2016-ին էր արդեն հանձնվել, մեկ 1996-ին, մեկ 1991-ին: Ի դեպ եթե ուշադրություն դարձնենք, հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձություններին և հատկապես ընդդիմադիր դաշտի դիսկուրսին, ապա պետք է փաստենք, որ նմանատիպ խոսույթը գլխավորապես նաև տարածվում է երկրորդ նախագահի քարոզչական թիմի կողմից: Հայաստանի երկրորդ նախագահ, քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանի քարոզչական թիմը տարիներ շարունակ գեներացրել է «Սերժն է բերել Նիկոլին» աբսուրդային թեզը. «մոռանալով» իհարկե, որ երկրորդ նախագահի թիմակիցներ, ընտանիքի անդամներ այդ օրերին Երևանի հրապարակներում էին: Վերոգրյալի վառ դրսևորումը Քոչարյանի ձերբակալման օրը նրա գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի գրառումն էր, որտեղ նա անգամ այդ պահին սլաքները ուղղեց դեպի նախկին իշխանություններ: Փաստենք նաև, որ փաշինյանական ռեժիմի քարոզչական օրակարգով հայտնի՝ ՔՊ համահիմնադիր Արթուր Համբարձումյանը այս տարիների ընթացքում շարունակաբար հյուրընկալվում է երկրորդ նախագահի հետ աֆիլացվող ԶԼՄ-ների հաղորդաշարերին: Դասականի ասած «Совпадение? Не думаю»: Ակնհայտ է մեկ բան. Փաշինյանական օրակարգը ի դեմս իր սատէլիտ Համբարձումյանների և երկրորդ նախագահի քարոզչական թիմի օրակարգը նույնն է՝ թիրախավորել ընդդիմադիր դաշտում գործող և Փաշինյանի ռեժիմին իրական վտանգ հանդիսացող անձնանց և ուժերին:
Աղբյուր՝ AntiFake.am