Բեռնում...
Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ»
09-06-2026 11:30 | Մամուլի տեսություն

Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը համարում է, որ հունիսի 7-ի գործընթացը չի կարող դիտվել «ազատ և արդար»: Թերթի համաձայն, քաղաքական ուժերի մեծ մասը այն որակել է ոչ լեգիտիմ։

Նշվում են հետևյալ պատճառները՝ անհավասար մրցակցային պայմաններ (մեկ հիմնական ուժի առաջնորդի ազատության և տեղաշարժի սահմանափակում), «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններ ընտրություններից 2 ամիս առաջ, «վարչական ռեսուրսի» և իրավապահների տոտալ չարաշահումներ, օրենքի ընտրովի կիրառում, արևմտյան կենտրոնների միջամտություն։

Ըստ «Փաստ»-ի, ձայների հաշվարկի գիշերային դադարը կասկածի տակ է դրել արդյունքները, իսկ Նիկոլ Փաշինյանի ժամը 2-ի ասուլիսը որակվել է որպես իշխանության զավթում և ճնշում ԿԸՀ-ի վրա՝ «Հանրապետություն» կուսակցության «թատրոնով» ուղեկցված։ Թերթը եզրակացնում է՝ ընտրությունները լեգիտիմ չեն, իսկ պաշտոնական տվյալներով ՔՊ-ը ստացել է 49%։