Բեռնում...
Հերթական անգամ պարզվեց, որ Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, այլևս բանավիճելու բան չկա․ Շարմազանով
02-12-2025 18:30 | Կարծիք

Հերթական անգամ պարզվեց, որ Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, այլևս բանավիճելու բան չկա․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Նիկոլ, 2019-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քեզ առաջարկած փաստաթութն ուղիղ ասում է, որ Լեռնային «Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով, որի ձեւակերպումը սահմանափակված չի լինելու»։

Լսու՞մ ես, Մինսկի համանախագահները քեզ առաջարկել են լուծում, որի համաձայն հանրաքվեով պետք է որոշվեր Արցախի կարգավիճակը։ Որոշողն էլ պետք է լիներ բացառապես Արցախի ժողովուրդը։ Դու այս առաջարկը մերժեցիր՝ ասելով Արցախը Հայաստան է եւ վերջ ։ Ստացանք պատերազմ։ Պատերազմով տվեցիր Շուշին ու Հադրութը, իսկ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը հանձնեցիր Ադրբեջանին։

Հերթական անգամ պարզվեց, որ Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը։ Այլեւս բանավիճելու բան չկա…

Մարդիկ թող կարդան ու տեսնեն, թե ինչ արհավիրք Նիկոլը բերեց Արցախի ու հայ ազգի գլխին»։

Աղբյուր՝ AntiFake.am