Բեռնում...
Հայաստանում ամենաարգահատելի երևույթներից մեկը բարբառային առանձնահատկություններով խոսքը թունոտ ձևով ծաղրելն է. Վարդան Ոսկանյան
04-06-2026 11:01 | Կարծիք

Հայաստանում ամենաարգահատելի երևույթներից մեկը բարբառային առանձնահատկություններով խոսքը թունոտ ձևով ծաղրելն է. Վարդան Ոսկանյան

«Հայաստանում ամենաարգահատելի երևույթներից մեկը բարբառային առանձնահատկություններով խոսքը թունոտ ձևով ծաղրելն է»,-գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նա շարունակում է.

«Հայերենը մի շարք տարբերակների լեզու է՝ անսահմանորեն հղկված և մշակված հին հայերեն (գրաբար), ոչ պակաս հղկված նոր հայերեն (աշխարհաբար) գրական երկու տարբերակներ՝ արևելյան և արևմտյան, բազմաթիվ հյութեղ բարբառներ և խոսվածքներ, որոնք մեր լեզվի հարստությունն են, և երևանյան խոսակցականը, որը, փաստացիորեն դարձել է նաև համահայկական խոսակցական տարբերակ։

Այս ամբողջական և կուռ համակարգն է, որ, ըստ իս, հայերենը դարձնում է աշխարհի հզորագույն և ամենահարուստ լեզուներից մեկը, ուստի դրա առանձին բաղադրիչներից և ոչ մեկը չի կարող թունոտ, իբր, ծաղրի առարկա դառնալ։

Հումոր, իհարկե, կարելի է անել և հաճախ դա գեղեցիկ է, բայց այ ծաղրը խորը տգիտության հետևանք է՝ հատկապես, երբ ծաղրողն ինքը կարող է խոսքում ունենալ բարբառային բառեր, արտասանական կամ առոգանության հետ կապված առանձնահատկություններ»։

Աղբյուր՝ AntiFake.am