«Ուժեղ Հայաստան»-ը շնորհավորում է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանի ծննդյան օրը
Նոյեմբերի 1֊ին «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանի ծննդյան օրն էր։ Այս մասին հայտնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջում։
«Հարգելի՛ Արամ Վարդևանյան,
սրտանց շնորհավորում ենք Ձեզ ծննդյան օրվա առթիվ։
Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ, ուժ և վճռականություն՝ նոր հաջողություններ գրանցելու և Ձեր առջև դրված նպատակներն իրագործելու համար։
Ձեր մասնագիտական գիտելիքներով, սկզբունքայնությամբ ու նվիրումով շարունակեք նպաստել Հայաստանի պետականության ամրապնդմանը, իրավունքի գերակայության հաստատմանն ու արդար, իրավական, ուժեղ պետության կերտմանը»։
Աղբյուր՝ AntiFake.am