Բեռնում...
Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Պուտինին Իրան-ԱՄՆ հակամարտության ժամանակ ՌԴ դիրքորոշման համար
01-09-2026 17:25 | Լուրեր

Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Պուտինին Իրան-ԱՄՆ հակամարտության ժամանակ ՌԴ դիրքորոշման համար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնելՌուսաստանին Իրան-ԱՄՆ հակամարտության ժամանակ իր դիրքորոշման համար։

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ հետ հանդիպելու հնարավորության համար։ Մենք շնորհակալ ենք հակամարտության ժամանակ, ԱՄՆ պատժամիջոցների ժամանակ ձեր դիրքորոշման համար։ Դուք մեզ աջակցել եք թե՛ ՄԱԿ-ում, թե՛ այլ միջազգային կազմակերպություններում», – ասել է Փեզեշքիանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

Պուտինն իր հերթին նշել է, որ ռուսաստանցիները հիանում են իրենց ազգային շահերի համար պայքարում իրանցի ժողովրդի արիությամբ։ ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը և Իրանը պահպանում են առևտրատնտեսական հարաբերությունների անցյալ տարվա դինամիկան՝ չնայած ԻԻՀ-ում տիրող ռազմաքաղաքական իրավիճակին։