Բեռնում...
ՊՆ-ում սպասվում են պաշտոնանկություններ. «Հրապարակ»
06-10-2026 12:47 | Մամուլի տեսություն

ՊՆ-ում սպասվում են պաշտոնանկություններ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը տեղեկացնում է, որ Շաքիի իրադարձություններից օրեր անց առաջին պաշտոնանկությունը եղել է ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Սանամյանի, որի պատասխանատվության հիմնական ուղղությունը ԱԱԾ սահմանապահ զորքերի համակարգումն է։

Թերթի աղբյուրների համաձայն, բացթողումներ են եղել ոչ միայն ԱԱԾ-ում, այլև իրավապահ ու ուժային բոլոր կառույցներում, այդ թվում՝ ՊՆ-ում։ Սահմանախախտման մասին տեղեկացումից հետո կառույցները չեն գործել համակարգված, չեն շրջափակել ու «սանրել» տարածքը, նաև չեն իրազեկել մոտակա համայնքներին։

Նշվում է, որ առաջիկայում պաշտոնանկություններ կարող են լինել նաև ՊՆ-ում և այլ կառույցներում, որոնք պատշաճ չեն արձագանքել արտակարգ իրավիճակին։ Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում։