Բեռնում...
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն արդեն 3 ամիս 14 օր անազատության մեջ են
25-02-2026 11:13 | Լուրեր

Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն արդեն 3 ամիս 14 օր անազատության մեջ են

Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն արդեն 3 ամիս 14 օր անազատության մեջ են:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան դիմակավորված ԱԱԾ-ականները մուտք են գործել Սամսոնյանի և Սաղաթելյանի բնակարաններ խուզարկության համար և ձերբակալել նրանց։ Ավելի ուշ խուզարկություն է կատարվել AntiFake.am-ի գրասենյակում, ինչի արդյունքում առգրավվել է ողջ տեսանկարահանող տեխնիկան, բարձրախոսներն ու անգամ դրանց եռոտանիները։ Խուզարկությունից հետո ձերբակալվել է կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանը (ով անազատության մեջ գտնվելուց գրեթե 60 ժամ անց ազատ է արձակվել): Հաջորդ օրը՝ նոյեմբերի 14-ի վաղ առավոտյան իր տան բակից ձերբակալվել է կայքի օպերատոր Իշխան Խոսրովյանը (ով անազատության մեջ գտնվելուց մի քանի ժամ անց ազատ է արձակվել):

Նշենք՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են Ալեն Սիմոնյանի բողոքի հիման վրա, «Իմնեմնիմի» փոդքասթի ժամանակ Ալեն Սիմոնյանի քաղաքական գործունեությանը գնահատականներ տալու համար։

Հիշեցնենք՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի համար դատարանը որպես խափանման միջոց է կիրառել երկամսյա կալանքը։

Նշենք՝ փետրվարի 10-ին Նարեկ Սամսոնյանը վիրահատվել է։ Հիշեցնենք, որ նա 15 օր հացադուլի մեջ էր, արդյունքում նրա առողջական խնդիրները սրվել էին, իսկ հետագայում նաև ի հայտ են եկել հացադուլի հետևանքով առաջացած նոր առողջական խնդիրներ, արդյունքում հունվարի 29-ին տեղի ունեցած դատական նիստի Նարեկ Սամսոնյանին դատարան էին բերել անվասայլակով։

Հավելենք՝ փետրվարի 19-ին Նարեկ Սամսոնյանի խափանման միջոցը վերաքննիչ դատարանը փոխարինեց տնային կալանքով։ Այժմ Սամսոնյանը դեռ գտնվում է բուժհաստատությունում և անցնում է հետվիրահատական վերականգնում։ Իսկ փետրվարի 23-ից Սամսոնյանը դուրս է գրվել հիվանդնոցից և գտնվում է տնային կալանքում։

Վազգեն Սաղաթելյանի կալանքը 3 ամսով երկարացնելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ վերաքննիչ դատարանը որոշում է կայացվելու մերժել բողոքը, Սաղաթելյանը կշարունակի մտալ բանտային կալանքում։

Աղբյուր՝ AntiFake.am