Բեռնում...
Քաղաքական հետապնդո՞ւմ, թե՞ իրավական գործընթաց. պատգամավորը հանդիպել է Միքայել և Բագրատ Սրբազաններին
17-10-2025 11:10 | Կարծիք

Քաղաքական հետապնդո՞ւմ, թե՞ իրավական գործընթաց. պատգամավորը հանդիպել է Միքայել և Բագրատ Սրբազաններին

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ ««Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի Միքայել և Բագրատ Սրբազանների հետ:

Մայր Աթոռի դեմ մեկնարկած հարձակումների շրջանակներում, տարաբնույթ կեղծ մեղադրանքներով, բազմաթիվ հոգևորականների նկատմամբ քաղաքական հետապնդումներ են իրականացվում, որի նպատակը Հայ Առաքելական Եկեղեցու վարկաբեկումն ու հեղինակազրկումն է:

Եկեղեցին մեր երկրի կենսունակությունն ու հանրային համերաշխությունն ապահովող կարևորագույն ինստիտուտներից է, որի դեմ գրոհներով նաև ներհասարակական թշնամություն է սերմանվում:

Ազատությո՛ւն Սրբազան հայրերին և ապօրինի հետապնդումների ենթարկվող բոլոր քաղբանտարկյալներին»:

Աղբյուր՝ AntiFake.am