Բեռնում...
Սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով
10-02-2026 17:37 | Լուրեր

Սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով

Ըստ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 10-ի ցերեկը, փետրվարի 11-ի գիշերը շրջանների մեծ մասում, փետրվարի 11-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 10-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտում ձնախառն անձրևի և անձրևի, փետրվարի 10-ի լույս 11-ի գիշերը ողջ հանրապետությունում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 10-ի ցերեկը և 11-ի գիշերը տեղումներն առանձին վայրերում կլինեն զգալի։ Լեռնային առանձին գոտիներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 10-11-ը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ։

Փետրվարի 11-ի առավոտյան ժամերին առանձին ավտոճանապարհների սպասվում է նաև մերկասառույց։

Աղբյուր՝ AntiFake.am