Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին զանգը եղել է ԱՄԷ-ի նախագահ Մուհամեդ բեն Զայեդ ալ Նահայանին: Այնուհետև հեռախոսազրույց է տեղի ունեցել Կատարի էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանիի և Բահրեյնի թագավոր Համադ Բին Իսա ալ Խալիֆայի հետ:
Հիմնական ուշադրությունը կենտրոնացվել է մերձավորարևելյան սուր ճգնաժամի վրա, որը պայմանավորված է Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայով։ Այդ պատճառով, ըստ Կրեմլի հաղորդագրության, տարածաշրջանում մեծանում է լայնամասշտաբ պատերազմի վտանգը:
Աղբյուր՝ AntiFake.am