Բեռնում...
Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ
28-04-2025 06:51 | Լուրեր

Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում ապրիլի 28-30-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում ապրիլի 28-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 28-30-ին, մայիսի 1-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 26-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով։

Աղբյուր՝ AntiFake.am