Բեռնում...
Անձրև և ամպրոպ, ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի տեսություն
14-07-2025 06:23 | Լուրեր

Անձրև և ամպրոպ, ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի տեսություն

Հուլիսի 15-18-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-16-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով: Այս մասին գրել է Հիդրեօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևան քաղաքում հուլիսի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում հուլիսի 12-ի ցերեկը, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հուլիսի 15-ին և 17-ին կեսօրից հետո, 16-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Աղբյուր՝ AntiFake.am