Բեռնում...
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը
30-10-2026 23:48 | Լուրեր

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն սկսել են համաձայնեցնել Աբու Դաբիում կայանալիք եռակողմ հանդիպման ամսաթվերը։ Այն նախատեսվում է անցկացնել նոյեմբերին։ Այս մասին «Վեստի»-ի լրագրող Պավել Զարուբինին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Ուշակովը նաև հայտարարել է՝ Ուկրաինայի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին ԱՄՆ-ի կոչերին չենթարկվելու դրսևորում են:

Լրագրողը հարցրել է՝ ինչպես է Ուշակովը գնահատում այն հանգամանքը, որ Ուկրաինան անտեսում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին չհարվածելու կոչերը։

«Այս մասին արդեն խոսել ենք, իհարկե։ Դա անհնազանդություն է», – նշել է Ուշակովը։