Բեռնում...
ՀՀԿ ԵԿ-ն կազմակերպում է դեղորայքի և բժշկական պարագաների հավաքագրում՝ ի աջակցություն Իրանի եղբայրական ժողովրդին
20-03-2026 00:02 | Լուրեր

ՀՀԿ ԵԿ-ն կազմակերպում է դեղորայքի և բժշկական պարագաների հավաքագրում՝ ի աջակցություն Իրանի եղբայրական ժողովրդին

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ

Տեղեկացնում ենք, որ ՀՀԿ ԵԿ-ն կազմակերպում է դեղորայքի և բժշկական պարագաների հավաքագրում՝ ի աջակցություն Իրանի եղբայրական ժողովրդին։ Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը:

«Նախաձեռնությունը կշարունակվի մինչև երկուշաբթի ներառյալ, իսկ տրամադրված ողջ աջակցությունը նույն օրը կհանձնվի Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը։

Այս օրերին առավել քան երբևէ կարևոր է լինել մեր բարեկամ ժողովրդի կողքին»,- գրել է Դանիելյանը:

Աղբյուր՝ AntiFake.am