Բեռնում...
Ռուսաստանը հետախուզական տվյալներ չի հաղորդում Իրանին. ԱԳ փոխնախարար
01-04-2026 17:44 | Լուրեր

Ռուսաստանը հետախուզական տվյալներ չի հաղորդում Իրանին. ԱԳ փոխնախարար

Մոսկվան հետախուզական տվյալներ չի հայտնում Թեհրանին, ի տարբերություն Վաշինգտոնի և Լոնդոնի, որոնք նման տեղեկատվություն են տրամադրում Կիևին Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների համար: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն Կոլոմբոյում Pathfinder Foundation հետազոտական ​​կենտրոնի կողմից կազմակերպված կլոր սեղանի ժամանակ:

«Մոսկվան հետախուզական տվյալներ չի հայտնում Թեհրանին, ի տարբերություն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի, որոնք նման տեղեկատվություն են տրամադրում Ուկրաինային Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների համար», – ասել է նա:

Ռուդենկոն ընդգծել է, որ «Իրանը չհրահրված և անօրինական հարձակման զոհ է»: «Թեհրանն իրականացնում է ինքնապաշտպանության իր իրավունքը», – նշել է ՌԴ փոխարտգործնախարարը:

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հարվածների տակ են հայտնվել Իրանի խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին՝ գրոհելով Իսրայելի, ինչպես նաև Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի օբյեկտների վրա:

Մարտի 11-ին Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանը թույլ չի տա Հորմուզի նեղուցով նավթային բեռներ փոխադրել ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին, որով անցնում է նավթի համաշխարհային արտահանման մոտավորապես մեկ հինգերորդը:

Աղբյուր՝ AntiFake.am