Բեռնում...
Ռուսական ՀՕՊ-ն այս գիշեր 283 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել. ՌԴ ՊՆ
21-03-2026 13:07 | Լուրեր

Ռուսական ՀՕՊ-ն այս գիշեր 283 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել. ՌԴ ՊՆ

Ռուսական ՀՕՊ միջոցներն այս գիշեր Ռուսաստանի մարզերի վրա որսացել և ոչնչացրել են 283 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Մարտի 20-ի ժամը 23:00-ից (Մոսկվայի ժամանակով) մինչև մարտի 21-ի ժամը 7:00-ը, հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 283 ուկրաինական անօդաչու թռչող սարք Բրյանսկի, Սմոլենսկի, Կալուգայի, Բելգորոդի, Վորոնեժի, Ռոստովի, Վոլգոգրադի, Տուլայի, Ռյազանի, Կուրսկի, Սարատովի, Սամարայի մարզերի, ինչպես նաև Ղրիմի Հանրապետության, Թաթարստանի և Մոսկվայի շրջանի տարածքներում», – ասվում է հաղորդագրության մեջ։

Աղբյուր՝ AntiFake.am