Բեռնում...
Սամվել Կարապետյանը բանտում նստած օդ է հանում Փաշինյանի ՀԵՑ-ը խլելու օպերացիան
23-07-2025 12:32 | Վերլուծություն

Սամվել Կարապետյանը բանտում նստած օդ է հանում Փաշինյանի ՀԵՑ-ը խլելու օպերացիան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սամվել Կարապետյանը բանտում նստած օդ է հանում Փաշինյանի ՀԵՑ-ը խլելու օպերացիան: Ողջ մեդիադաշտն ու սոցիալական ցանցերը գմփում են արբիտրաժի որոշմամբ, որը մեղմ ասած իրավաքաղաքական առումով մեծ հարված է ՀՀ իշխանությանը: Իշխանական քարոզչախումբը թույլ է տալիս լուրջ սխալներ քարոզչության ֆրոնտում և առկախվում է: ՀՀ կառավարությունը հանդես է գալիս իրավաքաղաքական առումով խորը անգրագետ տեքստով: Դա ևս չի անցնում քարոզչության բեկման տեսանկյունից: Ի՞նչ է որոշում անել Փաշինյանը այդ ընթացքում բեկման համա՞ր հրապարակում է նյութ իր ու իր կնոջ չամուսնության պատճառների մասին: Ինչու՞ է դա անում, գլխի ընկեք երեք անգամից:

P.S. Ավտորիտարիզմ հաստատելը մանիպուլյատորի խելքի բան չի»:

Աղբյուր՝ AntiFake.am