Սերժ Սարգսյանի՝ երկրից չբացակայելու արգելքը վերացվել է
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված նոր քրեական գործով նախաքննության փուլում կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը, վերացվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն դատարանից։
Դատարանից նշել են, որ խափանման միջոցը վերացվել է դատախազությանը պարտավորեցնելու միջոցով։
«Քանի որ դատավորը փոխարինող է եղել, այդ պատճառով նա չէր կարող ինքնուրույն վերացնել խափանման միջոցը։ Դատավորը պարտավորեցրել է դատախազությանը՝ վերացնել կիրառված խափանման միջոցը»,- ասել են դատարանից։