Բախվել են «Shacman»-ը և «Chevrolet»-ը․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ վիրավորներ կան
Հուլիսի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում բախվել են «Shacman» մակնիշի բեռնատարը և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել փոսում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են «Ճամբարակի» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։