Շնորհակալ եմ ուշադրության, հաղթանակած Հայաստանն ու Արցախը տեսնել ու զգալ տալու համար, պարոն նախագահ․ Աննա Մկրտչյանը՝ Սերժ Սարգսյանին
ՀՀԿ ԳՄ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ես կուզենայի նորից հրապարակում կանգնած էն հազարավոր հայերից մեկը լինել։ Էն երկրի քաղաքացին լինեի, որ ամեն տարի Սեպտեմբերի 21-ին տեսնում էր հաղթած բանակի երթը, հարթակին տեսնում էր Սերժ Սարգսյանին՝ Գերագույն գլխավոր հրամանատարին, որ այդ հաղթանակի հերոսն էր ու կենդանի պահապանը մեր սուրբ հայրենիքի։
Կնախընտրեի, որ նախագահն այդպես էլ չիմանար, որ ես էլ էի այդ հարյուր հազարավոր հայերից մեկը, ով հասկանում էր այդ օրվա գինն ու վճարված փրկագինը։
Շնորհակալ եմ ուշադրության, հաղթանակած Հայաստանն ու Արցախը տեսնել ու զգալ տալու համար, պարոն նախագահ։
Ես դա եմ որոշել հիշել։
Ես այդպես եմ որոշել թողնել այս օրը հիշողությանս մեջ»։
Աղբյուր՝ AntiFake.am