Բեռնում...
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
26-11-2026 18:54 | Լուրեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Երևանում նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին, դեկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանկ սպասվում է անձրև։ Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Հանրապետության տարածքում նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին, դեկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի ցերեկը կնվազի ևս 4-6 աստիճանով։

Աղբյուր՝ AntiFake.am