Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Երևանում սեպտեմբերի 5-ին, 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 6-ի երեկոյան, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 6-ին՝ կեսօրից հետո, 5-ին և 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։
Սեպտեմբերի 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Աղբյուր՝ AntiFake.am