Պետությունները թուլանում են այն պահին, երբ ներսում թուլանում է իմաստի զգացումը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է, որ Հայաստանում կայացած հերթական ընտրություններից հետո կրկին քննարկվում էր իշխանափոխության հնարավորությունը, սակայն իրական շրջադարձերը տեղի են ունենում, երբ հասարակությունը վերագտնում է իր ինքնությունը և պատմական գոյության իմաստը։ Քաղաքական փոփոխությունը առանց արժեքային ու հոգևոր վերակազմակերպման մնում է ձևական։
Օրաթերթը ընդգծում է իմաստային ճգնաժամը, բևեռացումները և ինստիտուտների հանդեպ անվստահությունը։ Հայաստանի վերականգնումը պահանջում է քաղաքակրթական վերածնունդ՝ ազգային ինքնագիտակցության, կրթության ու մշակույթի ամրապնդմամբ։