Ստրատեգիական դիրքերը թշնամու վերահսկողության տակ գտնվելն ողբերգական հետևանքներ է ունենալու Հայաստանի համար. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Չնայած Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը «խաղաղության» թեման հաղթաթուղթ են դարձրել իրենց ձեռքին և շարունակ խոսում են նաև սահմանազատման մասին ու հավաստիացնում, որ դրա արդյունքում ադրբեջանական զինուժը դուրս է գալու Հայաստանի սուվերեն տարածքի այն 200 քառակուսի կիլոմետրից, որտեղ արդեն 4 տարի է՝ նստած է և անգամ դիրքեր է կառուցում, գործող զինվորականները խոսում են այն մասին, որ դա անհնարին է լինելու, եթե Հայաստանը չդիմի ուժային միջոցով նրանց դուրս մղելու քայլին:
Բանն այն է, որ ադրբեջանցիները որևէ կերպ չեն համաձայնում 2021-2022 թթ․ օկուպացրած տարածքներից դուրս գալ անգամ սահմանազատումից հետո: Գաղտնիք չէ, որ նրանք հիմնականում ռազմավարական նշանակության տարածքներ են զավթել և հիմա էլ տարածքային նորանոր պահանջներ են ներկայացնում մեզ։ Մեր զրուցակցի խոսքով՝ եթե Փաշինյանը մնա և լինի հետագայում որոշողը, ապա նա որևէ խնդիր չի տեսնում այդ տարածքներն ադրբեջանական կողմին թողնելու հարցում, սակայն զինվորականներն ասում են, որ դա աղետալի կորուստ է մեզ համար, և մենք հետո ենք հասկանալու, թե այդ ստրատեգիական դիրքերը թշնամու վերահսկողության տակ գտնվելն ինչ ողբերգական հետևանքներ է ունենալու Հայաստանի համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում